Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար

Փետրվար 06,2026 22:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում: Մհեր Գրիգորյանն ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև գործող միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a comment