Երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը, ուղարկել ենք դատախազություն. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մայիսին «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին։ Գործը հարուցվել էր։

Այնուհետև, երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը (որտեղ նա ՌԴ ներկայացուցիչներին մատնացույց էր անում, թե ինչպես պետք է ազդեն ՌԴ-ում գտնվող ՀՀ ընտրողների վրա), այն ուղարկել ենք դատախազություն` ի լրումն մեր հաղորդման։

Հետևապես, ենթադրում եմ, որ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը։

Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ»։

Leave a comment