Հյուսիսային Կորեան կհագեցնի իր նավատորմը միջուկային զենքով և կկառուցի ավելի մեծ ռազմանավեր, հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Կիմն իր հայտարարությունն արել է Նամփհո նավահանգստային քաղաքում «Չոե Հյոն»՝ անցյալ տարի ջուրը դրված, 5,000 տոննա տարողությամբ, երկու ռազմանավերից մեկի շահագործման հանձնման ժամանակ։
«Ռազմածովային ուժերը միջուկային զենքով հագեցնելու ծրագիրն անսխալ կերպով հետևում է իր նախատեսված ուղղությանը», – արարողությանն ասել է Կիմը։
«Սա կարևորագույն ռազմավարական ուղղություն է, քանի որ այն հնարավորություն կտա մեր պետության միջուկային ուժերը պատրաստ պահել բազմակողմանի և արդյունավետ գործողությունների», – ասել է նա։