Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները, որոնք արդեն զգալի առաջընթաց են գրանցել։
Այս մասին Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նա նշել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։
«Ես հույս ունեմ, որ տարածաշրջանում կհաստատվի երկարատև և անկեղծ խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան», – ասել է Քուրթուլմուշը։