https://arm.sputniknews.ru/20260624/teghumnarat-apa-kvomfvort-surenjany-nerkajacrec-arajika-shrjani-eghanakajin-kankhatesumy-103788864.html
Տեղումնառատ, ապա կոմֆորտ. Սուրենյանը ներկայացրեց առաջիկա շրջանի եղանակային կանխատեսումը
Տեղումնառատ, ապա կոմֆորտ. Սուրենյանը ներկայացրեց առաջիկա շրջանի եղանակային կանխատեսումը
Sputnik Արմենիա
Սևծովյան ցիկլոնը հունիսի 24-ից բերել է ցուրտ օդային հոսանքներ, ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T12:25+0400
2026-06-24T12:25+0400
2026-06-24T12:28+0400
գագիկ սուրենյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63898716_0:74:1600:974_1920x0_80_0_0_31a9c80963c20bfe0d70c02e93915e13.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Նա նշել է, որ ցիկլոնն իր հետ այսօրվանից բերել է ցուրտ օդային հոսանքներ։ Հունիսի 24-ին ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, բայց ՀՀ ամենատաք հատվածներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 30+ աստիճանը։Հունիսի 28-ից սկսած այս ցիկլոնն իր ուժը կկորցնի, տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հունիսի 28-30-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա։Խոսելով ձմռան և գարնան տեղումների մասին, Սուրենյանը շեշտեց, որ դրանք եղել են նորմայից ավելի։ Փետրվարին ու մարտին եղել են հատվածներ, հատկապես Արագածի հարավային լանջերին, երբ տեղումների քանակը եռակի և քառակի անգամ է նորմայից ավելի։Ինչ վերաբերում է հուլիսի ջերմաստիճանի կանխատեսմանը, ապա Սուրենյանը շեշտեց, որ ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։«Տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի։ Այսինքն ունենալու ենք ոչ շատ շոգ ու բավարար տեղումներով հուլիս։ Հիմնական ջերմաստիճանները ամսվա ընթացքում հանրապետության շրջաններում ցերեկային ժամերին կտատանվեն +24 – +28 աստիճան, նախալեռնային հատվածներում` +30 – +32, հովտային գոտիներում` +32 – +35»,– ասաց Սուրենյանը։Նրա խոսքով` չեն բացառվում առանձին օրեր, հատկապես երրորդ տասնօրյակում, որ օդի ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, կտատանվի +38 – +40 աստիճանի սահմաններում։Սուրենյանը պնդեց` ընդհանուր առմամբ` հուլիսի մեծ մասը հանրապետությունում լինելու է կոմֆորտ ջերմաստիճան։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63898716_111:0:1531:1065_1920x0_80_0_0_6162e27c83de0216940513791e53698d.jpg.webp
գագիկ սուրենյան
գագիկ սուրենյան
Սևծովյան ցիկլոնը հունիսի 24-ից բերել է ցուրտ օդային հոսանքներ, ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 24-ին և 27-ին։ Հատկապես գիշերը և երեկոյան ժամերին հանրապետության մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա։ Հունիսի 25-ին և 26-ին ցիկլոնն իր ազդեցությունը կթողնի հիմնականում Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում»,– ասաց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ ցիկլոնն իր հետ այսօրվանից բերել է ցուրտ օդային հոսանքներ։ Հունիսի 24-ին ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, բայց ՀՀ ամենատաք հատվածներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 30+ աստիճանը։
Հունիսի 28-ից սկսած այս ցիկլոնն իր ուժը կկորցնի, տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հունիսի 28-30-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա։
Խոսելով ձմռան և գարնան տեղումների մասին, Սուրենյանը շեշտեց, որ դրանք եղել են նորմայից ավելի։ Փետրվարին ու մարտին եղել են հատվածներ, հատկապես Արագածի հարավային լանջերին, երբ տեղումների քանակը եռակի և քառակի անգամ է նորմայից ավելի։
«Ես շուրջ 25 տարի լինում եմ լեռներում և չեմ հիշում այնպիսի դեպք, երբ հունիսի 20-25-ի դրությամբ ծովի մակերևույթից 2700-2800 մ բարձրության վրա լինեն 3-4 մ ձնաբծեր։ Առանձին հատվածներ կան, որտեղ ձնաբծերը հասնում են նույնիսկ 6 մետրի։ Ավելին, 2900-3000 մ բարձրության վրա դեռ առկա է համատարած ձնածածկույթ։ Ակնալճի և Քարե լճի վրա դեռևս սառցաշերտեր կան, այն դեպքում, երբ մինչև մայիսի 25-ն արդեն հալված է լինում»,– ասաց Սուրենյանը։
Ինչ վերաբերում է հուլիսի ջերմաստիճանի կանխատեսմանը, ապա Սուրենյանը շեշտեց, որ ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։
«Տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի։ Այսինքն ունենալու ենք ոչ շատ շոգ ու բավարար տեղումներով հուլիս։ Հիմնական ջերմաստիճանները ամսվա ընթացքում հանրապետության շրջաններում ցերեկային ժամերին կտատանվեն +24 – +28 աստիճան, նախալեռնային հատվածներում` +30 – +32, հովտային գոտիներում` +32 – +35»,– ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով` չեն բացառվում առանձին օրեր, հատկապես երրորդ տասնօրյակում, որ օդի ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, կտատանվի +38 – +40 աստիճանի սահմաններում։
Սուրենյանը պնդեց` ընդհանուր առմամբ` հուլիսի մեծ մասը հանրապետությունում լինելու է կոմֆորտ ջերմաստիճան։