ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները. Ռաֆայել Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները և դա կանի սեփական ռեսուրսների օգտագործմամբ, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի  տնօրեն Ռաֆայել Գրոսին ճապոնական NHK-ին տված հարցազրույցում։

«Համաձայնագիրն ունի 60-օրյա ժամկետ, ուստի մենք պետք է գործենք առանց ժամանակ կորցնելու»,- ասել է Գրոսին։ Նրա խոսքով առաջնահերթություն կտրվի բարձր հարստացված ուրանով վայրերի հայտնաբերմանը։

Գրոսին նաև նշել է, որ մտադիր է առաջիկայում իրանական կողմի հետ համաձայնեցնել ստուգումների անցկացման կարգը և ժամկետները՝ հավելելով, որ ստուգումներ անցկացնելու գործում գործակալությունը երրորդ երկրների չի ներգրավի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment