Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը՝ Երևանի կենտրոնում
Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում վերաբացվել է հայկական դիցարանի պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագն Վիշապաքաղի արձանը։ Բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը։
1969 թվականին ստեղծված արձանը տարիների ընթացքում մի քանի անգամ տեղափոխվել է, իսկ այժմ տեղադրվել է Ռուսաստանի հրապարակում՝ քաղաքապետարանի հարակից տարածքում։