Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների՝ Ստամբուլի պայմանավորվածությունների հիման վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Интерфакс-ը:
«Ռուսաստանը, ինչպես արդեն բազմիցս ասվել է, պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների։ Պատրաստ է այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք էին բերվել դեռևս Ստամբուլում և նախաստորագրել էր ուկրաինական պատվիրակությունը։ Նշանակում է՝ ամեն ինչ նրանց ձեռնտու էր»,- ասել է Պուտինը ՌԴ կառավարության անդամների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ։
«Մեր կողմից այդ պայմանավորվածություններից շեղվելու հիմքեր չեմ տեսնում»,- նշել է նա։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևի հետ բանակցություններում պետք է հաշվի առնվեն Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները և իրողությունները գետնի վրա՝ հատուկ ռազմական գործողության գոտում։
«Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, Անքորիջում քննարկված ձևաչափերի հիման վրա և գետնի վրա առկա իրողությունների հիման վրա։ Ինչպես նաև (այն) սկզբունքի հիման վրա, որը ես շարադրել էի մի քանի տարի առաջ ՌԴ ԱԳՆ-ում ունեցած իմ ելույթի ժամանակ»,- ասել է Պուտինը։
«Ելնելու ենք նրանից, ինչ կա։ Այսուհետ ևս վստահորեն առաջ ենք շարժվելու բոլոր ուղղություններով՝ ապահովելով մեր քաղաքացիների անվտանգությունը։ Լուծելու ենք տնտեսական բնույթի հարցեր երկրի և ՌԴ տարածաշրջանների մասշտաբով՝ հենվելով այն ամենի վրա, ինչ մեզ մոտ տեղի է ունենում տնտեսության ոլորտի, պետական ֆինանսների կայունացման և ՌԴ զինված ուժերի ամրապնդման բնագավառում»,- եզրափակել է նա։
News.am