Ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին

Բաժանորդագրվել

Քաղաքական գործիչը ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Տեղեկությունը հայտնում են«ՀայաՔվե»–ից։

Sputnik Արմենիային ՀՀ Քննչական կոմիտեից լուրը հաստատեցին:

«Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Չ.-ն, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասացին ՔԿ-ից:

Leave a comment