https://arm.sputniknews.ru/20260624/amn-senati-animast-banadzevy-kdzhvaracni-irani-het-banakcutjunnery-tramp-103780363.html
ԱՄՆ սենատի «անիմաստ բանաձևը» կդժվարացնի Իրանի հետ բանակցությունները. Թրամփ
ԱՄՆ սենատի «անիմաստ բանաձևը» կդժվարացնի Իրանի հետ բանակցությունները. Թրամփ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահի կարծիքով` բանաձևն ընդունելով՝ օրենսդիրները ցույց տվեցին իրենց դժգոհությունն առաջնորդի գործողությունների նկատմամբ և դրանով իսկ օգնեցին Իրանի… 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T09:26+0400
2026-06-24T09:26+0400
2026-06-24T09:26+0400
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103337744_0:163:1600:1063_1920x0_80_0_0_d58e2c895a84081292576a495045d841.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սենատի ընդունած «անիմաստ» բանաձևը, որը սահմանափակում է իր ռազմական իրավասություններն Իրանի դեմ հակամարտությունում, կդժվարացնի Թեհրանի հետ իր բանակցությունները։Ավելի վաղ ԱՄՆ սենատը հավանություն էր տվել բանաձևին, որը պահանջում է, որ Թրամփը դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք ԱՄՆ-ն սկսել էր առանց Կոնգրեսի հավանության։ Սպիտակ տունը հայտարարել է, որ բանաձևը օրենքի ուժ չունի և նախագահի ստորագրություն չի պահանջում։«Իրանը հարցրել է իմ մարդկանց. «Ի՞նչ է նշանակում այս ամենը»։ Այդ սենատորները հենց հիմա դժվարացրին իմ աշխատանքը», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։Նրա խոսքով` Իրանն իր «կարթի վրա էր», իսկ Սենատը «անժամանակ և անիմաստ հանդիպում» է որոշել անցկացնել։Ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը, այս քայլով օրենսդիրները ցույց տվեցին իրենց դժգոհությունը առաջնորդի գործողությունների նկատմամբ և դրանով օգնեցին Իրանի իշխանություններին և մխիթարեցին նրանց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103337744_156:0:1600:1083_1920x0_80_0_0_a2ace11e70745f2595ee2bb7ca444959.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի կարծիքով` բանաձևն ընդունելով՝ օրենսդիրները ցույց տվեցին իրենց դժգոհությունն առաջնորդի գործողությունների նկատմամբ և դրանով իսկ օգնեցին Իրանի իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սենատի ընդունած «անիմաստ» բանաձևը, որը սահմանափակում է իր ռազմական իրավասություններն Իրանի դեմ հակամարտությունում, կդժվարացնի Թեհրանի հետ իր բանակցությունները։
Ավելի վաղ ԱՄՆ սենատը հավանություն էր տվել բանաձևին, որը պահանջում է, որ Թրամփը դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք ԱՄՆ-ն սկսել էր առանց Կոնգրեսի հավանության։ Սպիտակ տունը հայտարարել է, որ բանաձևը օրենքի ուժ չունի և նախագահի ստորագրություն չի պահանջում։
«Իրանը հարցրել է իմ մարդկանց. «Ի՞նչ է նշանակում այս ամենը»։ Այդ սենատորները հենց հիմա դժվարացրին իմ աշխատանքը», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Նրա խոսքով` Իրանն իր «կարթի վրա էր», իսկ Սենատը «անժամանակ և անիմաստ հանդիպում» է որոշել անցկացնել։
Ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը, այս քայլով օրենսդիրները ցույց տվեցին իրենց դժգոհությունը առաջնորդի գործողությունների նկատմամբ և դրանով օգնեցին Իրանի իշխանություններին և մխիթարեցին նրանց։