«Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ, հայտնի Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստյան տունը շատերին է հայտնի։ Այն դեռ սովետական տարիներին Հայաստանի լավագույն հանգստավայրերից էր համարվում, թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունեցողներին բժիշկները խորհուրդ էին տալիս մեկնել «Սոճուտ», քանի որ սոճիների անտառը բուժիչ դեր ունի նաեւ

Մենք տեղեկացանք, որ մոտ մեկ ամիս առաջ «Սոճտը» հակահրդեհային կանոնների խախտման պատրվակով փակել են։ Իսկ սա հանգստի լավագույն սեզոնն է այս հանգստավայրի համար։ Թերեւս պատճառը «Սոճուտի» սեփականատերերի քաղաքական հայացքներն են․ հանգստավայրը կապվում է խորհրդային տարիների հայտնի ղեկավարներից մեկի՝ ՀԽՍՀ սովմինի նախագահի տեղակալ Ալեքսան Մատվեյիչի որդու՝ Աշոտ Կիրակոսյանի անվան հետ, որը մտերիմ է Կարապետյանների հետ։

Մենք տեղեկացանք, որ հակահրդեհային «խախտումները» հանգստյան տան տնօրինությունը վաղուց վերացրել է, գրավոր դիմել է օբյեկտը փակող կառույցին, բայց օրերն անցնում են՝ պատասխան չեն ստանում

Leave a comment