Երևանում հունիսի 23-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։
Այն նախագահել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
Նիստի օրակարգային հարցերի թվում էին ճանապարհային տուրքերի, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սահմանային անցակետերի գործունեությանն առնչվող հարցեր։
Էդգար Զաքարյանը նշել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ սահմանային ենթակառուցվածքների վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ խթան կհանդիասանան փոխադարձ առևտրաշրջանառության աճի համար։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Հայկ Նազարյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: