https://arm.sputniknews.ru/20260623/amnn-chi-pahpani-ir-tntesutjunn-aranc-razmakan-gerazancutjan-pentagvoni-ghekavar-103759146.html
ԱՄՆ–ն չի պահպանի իր տնտեսությունն առանց ռազմական գերազանցության. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ–ն չի պահպանի իր տնտեսությունն առանց ռազմական գերազանցության. Պենտագոնի ղեկավար
Sputnik Արմենիա
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան վստահ է՝ բարգավաճմանը հասնում են ուժի միջոցով: 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T16:04+0400
2026-06-23T16:04+0400
2026-06-23T16:06+0400
tomahawk
դոնալդ թրամփ
ամն
զենք
սպառազինություն
հրթիռ
patriot
հակաօդային պաշտպանություն (հօպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100778683_0:0:1501:844_1920x0_80_0_0_b704f09ac4a14a78b6d13071e5ea45a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռազմական գերազանցության կորստի դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա պահպանել տնտեսական կայունությունը։ Նման կարծիք է հայտնել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։Նրա խոսքով՝ Պենտագոնը տասնամյակներ շարունակ աննկատելիորեն դրել է ԱՄՆ բարգավաճման հիմքերը՝ ամերիկյան դոլարի գերակայությունից մինչև համաշխարհային առևտրի պաշտպանություն:«Բարգավաճումը ձեռք է բերվում ուժի միջոցով, իսկ Ամերիկայի տնտեսական կայունությունը, կանխատեսելիությունն ու առավելությունը երաշխավորող՝ աշխարհի ամենաուժեղ ԶՈւ-ի առկայության տնտեսական հետևանքները գրեթե անսահման են», – հավելել է գերատեսչության ղեկավարը:Նա նշել է՝ երբ ոչ ոք մարտահրավեր չի նետում ԱՄՆ-ի ռազմական գերազանցությանը, երկրի առջև բացվում են տնտեսական լայն հնարավորություններ. Վաշինգտոնը կարող է շահավետ պայմաններով միջոցներ փոխառել, ազատ գործարքներ կատարել և համաշխարհային առևտրի կանոններ սահմանել:Հեգսեթի տեսանկյունից՝ առանց այդպիսի ռազմական հզորության այս ամենը դառնում է անորոշ, քանի որ անկայունությունը մեծ վնաս է հասցնում ամերիկյան շուկաներին, ներդրումներին և արդյունքում` աշխատատեղերին:Հունիսի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ավտոարտադրողները կսկսեն զենք արտադրել, այդ թվում՝ «Tomahawk» թևավոր հրթիռներ և «Patriot» ՀՕՊ համակարգեր:ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս քայլը, մատնանշել է ԱՄՆ տնտեսության ռազմականացումը՝ նշելով, որ Պարսից ծոցի հակամարտությունը և Կիևի համար զենքի վաճառքը սպառել են ԱՄՆ ռազմական պաշարները:
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100778683_25:0:1358:1000_1920x0_80_0_0_e329cf8ebe6dbe1f7999004898c5c081.jpg.webp
tomahawk, դոնալդ թրամփ, ամն, զենք, սպառազինություն, հրթիռ, patriot, հակաօդային պաշտպանություն (հօպ)
tomahawk, դոնալդ թրամփ, ամն, զենք, սպառազինություն, հրթիռ, patriot, հակաօդային պաշտպանություն (հօպ)
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան վստահ է՝ բարգավաճմանը հասնում են ուժի միջոցով:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռազմական գերազանցության կորստի դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա պահպանել տնտեսական կայունությունը։ Նման կարծիք է հայտնել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։
«Եթե Ամերիկան կորցնի իր անվիճելի ռազմական առավելությունը, ոչ մի բյուջետային խնայողություն չի կարող պահպանել մեր երկրի տնտեսական առողջությունը», – հայտարարել է Հեգսեթը New York Post պարբերականի համար գրված հոդվածում:
Նրա խոսքով՝ Պենտագոնը տասնամյակներ շարունակ աննկատելիորեն դրել է ԱՄՆ բարգավաճման հիմքերը՝ ամերիկյան դոլարի գերակայությունից մինչև համաշխարհային առևտրի պաշտպանություն:
«Բարգավաճումը ձեռք է բերվում ուժի միջոցով, իսկ Ամերիկայի տնտեսական կայունությունը, կանխատեսելիությունն ու առավելությունը երաշխավորող՝ աշխարհի ամենաուժեղ ԶՈւ-ի առկայության տնտեսական հետևանքները գրեթե անսահման են», – հավելել է գերատեսչության ղեկավարը:
Նա նշել է՝ երբ ոչ ոք մարտահրավեր չի նետում ԱՄՆ-ի ռազմական գերազանցությանը, երկրի առջև բացվում են տնտեսական լայն հնարավորություններ. Վաշինգտոնը կարող է շահավետ պայմաններով միջոցներ փոխառել, ազատ գործարքներ կատարել և համաշխարհային առևտրի կանոններ սահմանել:
Հեգսեթի տեսանկյունից՝ առանց այդպիսի ռազմական հզորության այս ամենը դառնում է անորոշ, քանի որ անկայունությունը մեծ վնաս է հասցնում ամերիկյան շուկաներին, ներդրումներին և արդյունքում` աշխատատեղերին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս քայլը, մատնանշել է ԱՄՆ տնտեսության ռազմականացումը՝ նշելով, որ Պարսից ծոցի հակամարտությունը և Կիևի համար զենքի վաճառքը սպառել են ԱՄՆ ռազմական պաշարները: