Արդյոք սա՞ է ձեր պատկերացրած դեմոկրատիան. Գոհար Ղումաշյանը՝ Երևանի ավագանու նիստում միջադեպի վերաբերյալ

 «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Ղումաշյանը նշում է.

«Այն, ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է:

Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում: Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:

Փտած, կեղտոտ ու մրոտ արժեքային համակարգը նորաոճ է: Եվ այսպիսի իրավիճակ է բոլոր ոլորտներում: Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է:

Արդյո՞ք սա է ձեր պատկերացրած դեմոկրատիան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment