Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել Թրամփին հանգստացնելու իր կարողության համար, հաղորդում է The New York Times-ը։
«Այս որակն արդեն ակնհայտ էր, երբ Թրամփը խոսեց Գրենլանդիան զավթելու իր մտադրության մասին և չբացառեց Դանիայի դեմ ուժի կիրառումը։
Դրանից հետո Ռյուտեն նրան ասաց. «Մենք չենք կարող օգնել ձեզ, եթե դուք ցանկանում եք զավթել Գրենլանդիան։ Բայց մենք կարող ենք օգնել ձեզ անվտանգության հարցում»»,-գրել է լրատվամիջոցը։