https://arm.sputniknews.ru/20260623/gerdastanvov-nstum-en-sarqeri-dimac-vor-karvoghanan-erekhajin-mi-dprvocum-khckel-pvordzaget-103771816.html
Գերդաստանով նստում են սարքերի դիմաց, որ կարողանան երեխային մի դպրոցում «խցկել». փորձագետ
Գերդաստանով նստում են սարքերի դիմաց, որ կարողանան երեխային մի դպրոցում «խցկել». փորձագետ
Sputnik Արմենիա
Այսօր առավոտից առաջին դասարան գնացող երեխաների ծնողները 30-40 րոպե շարունակ չեն կարողացել իրենց երեխաներին հայտագրել նախընտրած դպրոցում։ Կրթության փորձագետ… 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T20:00+0400
2026-06-23T20:00+0400
2026-06-23T20:00+0400
սերոբ խաչատրյան
դպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/52/97/529769_0:122:1600:1022_1920x0_80_0_0_c4c5f84ab56ae518a4c62d033215adcc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հունիսի 23-ին մեկնարկած առաջին դասարանցիների առցանց հայտագրման հիմնական փուլը բազմաթիվ ծնողների խնդիրների առաջ է կանգնեցրել։Միայնակ ծնող Վերոնիկան Sputnik Արմենիային պատմել է, որ առավոտյան վաղ է արթնացել, որպեսզի ուղիղ ժամը 9-ին` հայտագրման ժամը բացվելուն պես կարողանա իր երեխային հայտագրել տանն ամենամոտը գտնվող դպրոցում։ Բայց 30-40 րոպե անընդհատ բախվել է տեխնիկական խնդիրների, որոնք չի կարողացել լուծել նաև մասնագետ հարևանը։ Իսկ երբ համակարգը կարգավորվել է, պարզվել է, որ այդ դպրոցում ընդունելությունն արդեն ավարտվել է, տեղ չկա։Ծնողներից մեկն էլ հայտնել է, որ իրենից երեխային դպրոց հայտարարագրելու մի քանի վայրկյանանոց գործընթացը 25–30 րոպե է պահանջել ու բազմաթիվ նյարդային բջիջներ։Այս կնոջ բախտը, սակայն, նախորդի համեմատ բերել է. նա կարողացել է երեխային հայտագրել իր նախընտրած դպրոցում։Այսօր վաղ առավոտից նույն նյարդային վիճակում են եղել հանրապետության գրեթե բոլոր առաջին դասարանցիների ծնողները` բացառությամբ թերևս առաջնահերթություն ունեցողների։ Այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են տվյալ դպրոցում կամ ունեն այդ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր, ունեն հայտագրվելու առաջնահերթություն։ Նրանց համար հայտագրման համակարգը բացվել է հունիսի 8-ին։ Այդ օրը հայտերը շատ չեն եղել, համակարգն էլ չի խափանվել։Ծնողների խոսքով` իրենց ծանոթներից ոմանք ստիպված են եղել երեխային հայտագրել Երևանի այլ վարչական շրջանի որևէ դպրոցում, որտեղ դեռ հայտագրումը փակ չի եղել, միայն թե երեխան կրթությունից դուրս չմնա։Կրթության փորձագետ Սերոբ Խաչատատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը ոչ այնքան տեխնիկական խնդիր է, որքան շատ ավելի խորքային, և այն, ինչի մասին պատմում են ծնողները, իրականում այդ խնդրի հետևանքներն են։«Այս պրոցեսը ցույց է տալիս, որ, օրինակ, Երևան քաղաքում կա մոտավորապես 160 դպրոց, և այդ դպրոցները անհավասար վիճակում են, որովհետև մեծ պահանջարկին զուգահեռ բազմաթիվ դպրոցներում այսօր տեղերը թափուր են։ Սա նշանակում է, որ Երևան քաղաքի կրթական համակարգը չափազանց անհամաչափ է զարգացած։ Եվ այդ անհամաչափությունը նաև սրվում է, որովհետև գիտենք, որ վերջին տարիներին Երևանում մի քանի դպրոցներ շքեղ վերանորոգվել են, և պարզ է, որ մեր ծնողներն ուզում են իրենց երեխան հաճախի հատկապես այդ շքեղ վերանորոգված դպրոցը։ Այսինքն՝ եթե դու դնում ես այդպիսի համակարգ, որտեղ պետք է տեխնոլոգիաների կիրառում, դու գոնե պիտի ունենաս համաչափ զարգացած դպրոցական համակարգ։ Եթե քո դպրոցական համակարգը համաչափ չէ, պարզ է, որ մարդիկ ամբողջ գերդաստանով նստում են սարքերի դիմաց, որ գոնե 20-ից 1-ը կարողանա երեխային ինչ-որ մի դպրոցում խցկել»,– ասում է փորձագետը։Դպրոցների միջև առաջացած անհամաչափությունը բալանսավորելու համար Խաչատրյանն առաջարկում է դպրոցների աջակցության ծրագրեր իրականացնել` բոլոր դպրոցները համապատասխանեցնելով նույն չափորոշիչներին։Ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունը նախապես տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ մանրամասն նկարագրված էր, թե ինչ պետք է անեն ծնողները երեխային այս կամ այն դպրոցում հայտագրելու համար։Նշենք, որ հունիսի 30-ին, ժամը 09:00-ից, մեկնարկելու է ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության առցանց հայտագրումը` նախատեսված օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների համար։Հայտագրման համար հարկավոր է նախապես մուտք գործել https://my.emis.am/ հարթակ և բացել օգտատիրոջ էջը: Քանի որ գրանցումը ժամանակատար է, ԿԳՄՍՆ–ը ծնողներին խորհուրդ է տալիս՝ մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և անցնել նույնականացում համակարգում, որպեսզի հայտագրման բացվելուց հետո հնարավոր լինի երեխային արագ գրանցել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/52/97/529769_16:0:1600:1188_1920x0_80_0_0_b6abaa8170f586eec0c1221e9ec768a8.jpg.webp
սերոբ խաչատրյան, դպրոց
սերոբ խաչատրյան, դպրոց
Այսօր առավոտից առաջին դասարան գնացող երեխաների ծնողները 30-40 րոպե շարունակ չեն կարողացել իրենց երեխաներին հայտագրել նախընտրած դպրոցում։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատատրյանի գնահատմամբ, խնդիրը շատ ավելի խորքային է։ Իսկ այն, ինչին բախվել են ծնողները, լոկ հետևանքներն են։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հունիսի 23-ին մեկնարկած առաջին դասարանցիների առցանց հայտագրման հիմնական փուլը բազմաթիվ ծնողների խնդիրների առաջ է կանգնեցրել։
«30-40 րոպե չարչարվելուց հետո պարզվում է, որ իմ ընտրած Հակոբ Կարապենցի անվ. 6-րդ դպրոցում տեղերը զբաղված են, վերջացել են։ Այսինքն՝ ես, լինելով միայնակ մայր, իմ բալիկին պիտի տանեմ դպրոց, իմ տնից 3-4 կանգառ հեռու` տրանսպորտով։ Չնայած իմ երեխան կարող էր տան մոտի դպրոցը գնար ոտքով, ու մի տարի հետո արդեն մենակ կգնար։ Բայց հիմա ես ստիպված տվել եմ ուրիշ դպրոց իրենց ծրագրի վատ աշխատելու պատճառով»,– պատմում է Վերոնիկան։
Ծնողներից մեկն էլ հայտնել է, որ իրենից երեխային դպրոց հայտարարագրելու մի քանի վայրկյանանոց գործընթացը 25–30 րոպե է պահանջել ու բազմաթիվ նյարդային բջիջներ։
Այս կնոջ բախտը, սակայն, նախորդի համեմատ բերել է. նա կարողացել է երեխային հայտագրել իր նախընտրած դպրոցում։
«Բայց այդ ընթացքում, երևի 10 րոպեն մեկ կես վայրկյանով բացում էր համակարգը, մի քայլ էլ էի կարողանում առաջ անցնել ու էլի «կախում» էր։ Ամեն հաջորդ քայլի համար 10-15 րոպե սպասում էի»,– պատմում է մեր զրուցակիցը։
Այսօր վաղ առավոտից նույն նյարդային վիճակում են եղել հանրապետության գրեթե բոլոր առաջին դասարանցիների ծնողները` բացառությամբ թերևս առաջնահերթություն ունեցողների։ Այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են տվյալ դպրոցում կամ ունեն այդ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր, ունեն հայտագրվելու առաջնահերթություն։ Նրանց համար հայտագրման համակարգը բացվել է հունիսի 8-ին։ Այդ օրը հայտերը շատ չեն եղել, համակարգն էլ չի խափանվել։
Ծնողների խոսքով` իրենց ծանոթներից ոմանք ստիպված են եղել երեխային հայտագրել Երևանի այլ վարչական շրջանի որևէ դպրոցում, որտեղ դեռ հայտագրումը փակ չի եղել, միայն թե երեխան կրթությունից դուրս չմնա։
«Այս պրոցեսը ցույց է տալիս, որ, օրինակ, Երևան քաղաքում կա մոտավորապես 160 դպրոց, և այդ դպրոցները անհավասար վիճակում են, որովհետև մեծ պահանջարկին զուգահեռ բազմաթիվ դպրոցներում այսօր տեղերը թափուր են։ Սա նշանակում է, որ Երևան քաղաքի կրթական համակարգը չափազանց անհամաչափ է զարգացած։ Եվ այդ անհամաչափությունը նաև սրվում է, որովհետև գիտենք, որ վերջին տարիներին Երևանում մի քանի դպրոցներ շքեղ վերանորոգվել են, և պարզ է, որ մեր ծնողներն ուզում են իրենց երեխան հաճախի հատկապես այդ շքեղ վերանորոգված դպրոցը։ Այսինքն՝ եթե դու դնում ես այդպիսի համակարգ, որտեղ պետք է տեխնոլոգիաների կիրառում, դու գոնե պիտի ունենաս համաչափ զարգացած դպրոցական համակարգ։ Եթե քո դպրոցական համակարգը համաչափ չէ, պարզ է, որ մարդիկ ամբողջ գերդաստանով նստում են սարքերի դիմաց, որ գոնե 20-ից 1-ը կարողանա երեխային ինչ-որ մի դպրոցում խցկել»,– ասում է փորձագետը։
Դպրոցների միջև առաջացած անհամաչափությունը բալանսավորելու համար Խաչատրյանն առաջարկում է դպրոցների աջակցության ծրագրեր իրականացնել` բոլոր դպրոցները համապատասխանեցնելով նույն չափորոշիչներին։
«Շատ լավ է, որ դպրոցներ են վերանորոգվում, բայց շատ խնդիրներ են առաջանում, որ նույն թաղամասում կա 2 դպրոց, մեկը ճոխ վերանորոգում ես, մեկը թողնում ես հին ձևով։ Հիմա դու պետք է ինչ-որ քայլեր էլ մտածես, որ այդ դպրոցին արտոնություններ տաս, որ նա կարողանա մրցակցել մյուսի հետ։ Մանավանդ գիտենք, որ մեզ մոտ հատկապես շենքերի հանդեպ պաշտամունք կա։Մարդկանց թվում է, որ եթե նոր շենք է, հաստատ լավն է։ Իհարկե, մենք ունենք նաև հայտնի դպրոցներ, որտեղ միշտ է եղել մրցակցություն»,– նկատում է Սերոբ Խաչատրյանը։
Ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունը նախապես տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ մանրամասն նկարագրված էր, թե ինչ պետք է անեն ծնողները երեխային այս կամ այն դպրոցում հայտագրելու համար։
Նշենք, որ հունիսի 30-ին, ժամը 09:00-ից, մեկնարկելու է ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության առցանց հայտագրումը` նախատեսված օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների համար։