Իրանն ու Միացյալ Նահանգները Մասկատում վճռորոշ բանակցություններ են անցկացրել Օմանի միջնորդությամբ՝ վերջին ամիսներին աճող լարվածության ֆոնին։ Իրանի արտգործնախարարը դրանք արդյունավետ է բնորոշել, միաժամանակ պնդել՝ Թեհրանն ընդգծել է, որ ցանկացած երկխոսության համար անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից։
Արաղչին նաև նշել է, թե այս հանդիպումից հետո կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքներում՝ հետագա քայլերը որոշելու համար։
«Օգտակար էր քննարկել և բացահայտել հնարավոր առաջընթացի ոլորտները»,-X-ում գրել է Օմանի արտգործնախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ եթե կողմերն այս հանդիպմանը համաձայնության չհասնեն, «վատ բաներ հավանաբար կպատահեն։»
Սպիտակ տան խոսնակն էլ պնդել էր, թե «ԱՄՆ նախագահն իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ՝ դիվանագիտությունից բացի՝ որպես աշխարհում ամենաուժեղ բանակի գլխավոր հրամանատար»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: