«Վիկտորիա Պլազա». ուր յուրաքանչյուր առավոտը սկսվում է վարդերի բույրով (լուսանկարներ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վիկտորիա Պլազան» շարունակում է գերել իր հյուրերին։ Այստեղ ոչ մի օր նման չէ նախորդին. հյուրանոցի ուրաքանչյուր առավոտն իր հյուրերին դիմավորում է խնամքով ընտրված թարմ վարդերի բազմաթիվ հսկայական փնջերով։ Ամեն անգամ հյուրանոց մուտք գործելիս ձեզ անմիջապես պարուրում է ծաղիկների անուշ բույրը՝ ստեղծելով ջերմ ու հարմարավետ մթնոլորտ, որտեղ հոգսերն ակնթարթորեն անհետանում են: «Վիկտորիա Պլազա»-ն դարձել է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը նաև լուսանկարվելու համար. թարմ ծաղկային փնջերի ֆոնին արված լուսանկարները դառնում են սոցցանցերի զարդը՝ հիշեցնելով ջերմ, նրբաբույր ու անմոռանալի արձակուրդի մասին։

Leave a comment