Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ
Հունիսի 22-ին Հորմուզի նեղուցով բաց է թողնվել մոտ 19 միլիոն բարել նավթ։
Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ այս ցուցանիշը ռեկորդային է։
«Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ՝ բոլոր ժամանակների ռեկորդային քանակ։ Նավթի գները նվազում են, և աշխարհը դառնում է շատ ավելի անվտանգ», – գրել է նա Truth Social-ում։