Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համար

https://arm.sputniknews.ru/20260623/irann-u-omany-hamategh-kvomite-ksteghtsen-hvormuzi-neghuci-shurj-erkkhvosutjan-hamar-103757175.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103361053_174:0:1299:844_1920x0_80_0_0_8192dd354f3bbdbadedae0a06dac07f6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, օման, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավակարգի մշակման մասին` նշելով, որ այդ գործընթացը համակարգվում է մեկ այլ ափամերձ երկրի՝ Օմանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մասկատ կատարած այցի արդյունքում Իրանն ու Օմանը համատեղ կոմիտե կստեղծեն Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության համար, մանրամասները կհրապարակվեն համատեղ հայտարարությամբ», – նշել է Ղալիբաֆը:

Իրանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Հորմուզի նեղուցում նոր իրավական կարգի մշակման մասին՝ նշելով, որ այդ գործընթացը համակարգվում է մեկ այլ ափամերձ երկրի՝ Օմանի հետ։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը տարիներ շարունակ բաց է եղել նավերի անվճար անցման համար, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո նեղուցում իրավիճակն այլևս երբեք նույնը չի լինի:

Իրանի իշխանություններն ընդգծել են, որ նախատեսում են վճար գանձել նավերի անվտանգ անցման հետ կապված ծառայությունների համար` միաժամանակ նշելով, որ այդ վճարը տուրք չէ: ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո Իրանը հունիսի 18-ին պարտավորվել է 60 օրվա ընթացքում որևէ գումար չգանձել նավերից:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Իրանն ու ԱՄՆ–ն վերջնական պայմանագրի պատրաստման մեխանիզմ են ստեղծել. հայտարարություն

Leave a comment