Սոֆիայի Պեյո Յավորով թաղամասի փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

Սոֆիայի Պեյո Յավորով թաղամասի փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»

Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

Սիրելի հայրենակիցներ և բարեկամներ,

Մեծ ուրախությամբ ցանկանում ենք ձեզ հայտնել մի առանձնահատուկ և հաճելի լուր։

Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում գտնվող ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։

Այս որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն՝ 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։ Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերն ու ամուր բարեկամությունը։

Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ նվիրվածության և հետևողական ջանքերի համար, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց այս նախաձեռնությունը՝ դառնալով հայ-բուլղարական պատմական բարեկամության մնայուն խորհրդանիշ, ինչպես նաև Բուլղարիայում հայկական ներկայության և հայ համայնքի ներդրման արժևորման արտահայտություն։

Շուտով առիթ կունենանխ միասին նշելու այս կարևոր իրադարձությունը։ Պաշտոնական բացման մասին ձեզ կտեղեկեցնենք լրացուցիչ։

Leave a comment