Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով

Հասարակություն

23.06.2026 | 13:53

Դալարիկ կայարանում կեսօրին մոտ տեղի ունեցած վթարի պատճառով խախտվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջքաղաքային երթևեկության չվացուցակը, ինչի հետևանքով չեղարկվել է Երևան–Գյումրի 686 համարի (14։25) էլեկտրագնացքը։ Այս մասին տեղեկանում ենք  Հարավկովկասյան երկաթուղու ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ ժամը 11։52-ին Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների` բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։

Leave a comment