Փետրուար 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր


Կը բանակցինք Ատրպէյճանի հետ, որպէսզի երկու տեսակ ապրանք ներածելու հնարաւորութիւն բացուի. Պապոյեան:


Արմէն Գրիգորեան և Մակտալենա Կրոնօ Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին առնչուող հարցեր քննարկած են:


Քաւելաշվիլին և Պոճորիշվիլին հանդիպած են Ճէյ Տի Վենսի և Մարքօ Ռուպիոյի հետ։


Վրաստանի Արտաքին գործոց նախարարի տեղակալը Ամերիկայի առևտուրի նախարարութեան մէջ քննարկած է Միջին միջանցքին մէջ ներդրումներու հարցը:


Օմանի մէջ կայացան Ամերիկայի և Իրանի միջև բանակցութիւնները:


Իրանի Պաշտպանութեան և Զինուած ուժերու աջակցութեան նախարարը Պաքու ժամանած է:


Մոսկուա և Ուաշինկթըն կը բանակցին ռազմավարական յարձակողական սպառազինութիւններու սահմանափակման մասին նոր պայմանագիրի շուրջ:


Ներգաղթի և մաքսային ոստիկանութիւնը շուրջ 700 գործակալ Մինէափոլիսէն ետ պիտի կանչի:


Սպանիոյ և Փորթուկալի մէջ «Լէոնարտօ» փոթորիկին պատճառով ճամբաներ և տուներ ջուրի տակ անցած են:


Անի Զէյթունցեան

Leave a comment