Երևանի ավագանու նիստի ժամանակ ելույթ ունեցավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսեց ընտրությունների մասին, ընդդիմության, անդրադարձավ ընտրակաշառքի, ձայնագրությունների թեմային: «Մի բանում վստահ եմ՝ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր այն մարդիկ, ովքեր պատկերացրել են, որ պետության զավթման հնարավորություն ունեն ընտրակեղծիքով ու ընտրակաշառքով, դեռևս չեն պատկերացնում՝ իրենց ինչ է սպասվում… Կաշիներդ քերթվելու ա, բոլորինդ, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը»,- ասաց նա: