Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գնում 105 մանկապարտեզը նկարում են, վախից վախենում են պատերին գնան կպնեն: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Դրանից հետո ես էլ եմ գնացել. եթե համարձակություն կունենա ինչ-որ մեկը, ամբողջ այս ՔՊ-ական հավաքականից, թող գան հենց այսօր տանեմ ցույց տամ՝ պատերը ոնց են քանդվում: Տանեմ ցույց տամ, որ այգու պատերը քանդվում են, ճեղք է տրված, որի համար էլ որոշ մարդիկ գնացին վրաս գրեցին ու հինգ տարվա մեղադրանք առաջադրեցին՝ ստորացնելու համար:

Այդ քանդված վիճակը պահպանվում է: Մի հատ գնացեք այդ այգու վիճակը նայեք: Այդտեղ խաղահրապարակ եք մի հատ կառուցել… դուք լո՞ւրջ եք ասում: Չէ՛, լո՞ւրջ եք ասում: Այդ ձեր վիդեոներ նկարողներին բացատրեք, որ մի հատ ռիսկերը գնահատեն, որ մի բան անում եք, հետևից գնալու են, դրանք գնահատական են տալու:

95 մանկապարտեզի բակը նայեք՝ լաց կլինեք ուղղակի, կամ մեջը նայեք»,- նշեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment