Կրեմլում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել են որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձ

Interfax. Կրեմլում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել են որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձ։

«Ի դեպ, Հայաստանի քաղաքական և արտաքին տնտեսական տատանումների օրինակով մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի կողմնակիցների հետևողական փորձերը՝ հարված հասցնելու այն ինտեգրացիոն միավորումներին, որոնցում անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը», – ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ՝ նշել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նրա խոսքով՝ տարածվում է այն պատրանքային պատկերացումը, թե հնարավոր է վերանայել պատմությունն ու այն ժողովուրդների աշխարհագրությունը, որոնք դարերով ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց։

«Նայելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ պարզ է, թե ինչ ողբերգության կարող է դա հանգեցնել», -ասել է Ուշակովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment