Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել

Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։

ՀՀ պաշտպանության նախարարությունից Aysor.am-ին հայտնեցին, որ զինծառայողը վիրահատության է ենթարկվել։

«Գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- փոխանցեցին ՊՆ-ից։

Նախարարությունից այլ տվյալներ չհաղորդեցին։

«Համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,- հավելեցին ՊՆ-ից։

Leave a comment