5 տարի ողբ, լաց եւ ոռնոց էինք լսելու․ Ավինյան

Տեսանյութեր
Քաղաքականություն

5 տարի ողբ, լաց եւ ոռնոց էինք լսելու․ Ավինյան (տեսանյութ)

Մեզ ասում են՝ ինչու այդ ուժերին ԿԸՀ-ն դուրս չմղեց ընտրապայքարից, ինչու ձեր ուժը չդիմեց, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Եթե դիմեինք, ու եթե ԿԸՀ-ն այդ ուժերին հաներ ընտրապայքարից, հինգ տարի ողբ, լաց և ոռնոց էինք լսելու այն մասին, որ ընդդիմադիր այդ ուժերը գալու էին, հաղթելու էին, ու մենք նրանց թույլ չենք տվել։ Այ, հենց այս սենց՝ ընտրակաշառքով պետք է փորձը կատարեիք, գնայիք, գլխով պատին խփեիք, գլուխներդ ջարդեիք, ու հիմա կաշիներդ քերթվելու է։

Բոլորինդ, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը»,- ասաց նա։

Leave a comment