ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանը մասնակցում է ՎԶԵԲ 35-րդ տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Հայաստանի փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանը մասնակցում է ՎԶԵԲ 35-րդ տարեկան հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի փոխկառավարիչ Էդգար Մկրտչյանը  մասնակցում է ՎԶԵԲ 35-րդ տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին:

Միջոցառման շրջանակներում Էդգար Մկրտչյանը մասնակցել է «Դիմակայունությունից դեպի մրցակցություն. Հայաստանի ներդրումային նոր տեսլականը» խորագրով Հայաստանի ներդրումային հեռանկարների նիստին և հանդես եկել բացման խոսքով: Նիստը նվիրված է եղել մակրոտնտեսական կայունության, ընթացիկ բարեփոխումների և զարգացող ֆինանսական համակարգի պայմաններում կապիտալի շուկաների ընդլայնմանն ու տեղական ֆինանսական հաստատությունների կողմից ռազմավարական ծրագրերի ֆինանսավորման դերի ամրապնդմանը:

Էդգար Մկրտչյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ՎԶԵԲ-ի՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի տնօրեն Ռենե Վան Հելլի հետ՝ շնորհավորելով վերջինիս նույն պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնելով արդյունավետ փոխգործակցության և ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհրդում Հայաստանի շահերը պատշաճ կերպով ներկայացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի համար ՎԶԵԲ 2025-2030 թվականների ռազմավարությանն առնչվող հարցեր, այդ թվում՝  ՎԶԵԲ ռազմավարական և տարածաշրջանային կապակցվածության ծրագրերում ՀՀ ներգրավվածությունը:

Leave a comment