ԴՕԿ կուսակցության կողմից ՍԴ ներկայացված դիմումի հիմքերի ու սպասելիքների շուրջ զրուցել ենք ԴՕԿ կուսակցության ցուցակի երկրորդ համար, փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ, որն այս ընթացքում կազմակերպել է նախընտրական ողջ գործընթացը, քանի որ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը գտնվում է ԱՄՆ-ում եւ դեռ պահվում է էմիգրացիոն կալանավայրում։
– ՍԴ-ն մեկ վարույթով քննելու է դիմումները, դուք տեսնո՞ւմ եք համագործակցության եզրեր ՍԴ դիմած մյուս քաղաքական ուժերի փաստաբանական թիմերի հետ։
– Մենք միջնորդություն ենք ներկայացնելու, որպեսզի մեր դիմումն անջատ քննվի, քանի որ, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, մենք երկու հիմքով ենք դիմել ՍԴ։
– Ի՞նչ սպասելիքներ ունեք ՍԴ-ից։
– Այնպես չէ, որ հիացած եմ դատական իշխանությամբ, այդ թվում՝ նաեւ սահմանադրական արդարադատության հետ կապված, բայց, որպես իրավապաշտպան, կարողացել եմ հանրային հնչեղություն ունեցող գործերում գրանցել նախադեպային որոշումներ։ Սպասելիքներ, որպես այդպիսին, ինչպես նշեցի, հիացած չեմ արդարադատությամբ, բայց այն, որ փաստերը կդրվեն հանրության եւ դատական իշխանության առաջ, որի ուժով ընտրությունների արդյունքում առարկայական փոփոխություն է տեղի ունեցել, մասնավորապես ԴՕԿ կուսակցության ձայները փոշիացվել են` ինչպես վարչական ռեսուրսի, այնպես էլ ընտրակաշառքի պահով, ես դա կապացուցեմ, մնացածը թող գնահատական տա դատարանը, ինչպես նաեւ՝ հանրությունն իր կարծիքը կարտահայտի։
Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: