Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կարող է լուծել Իսրայելի կողմից հարավային Լիբանանից իր զորքերը դուրս բերելու դժկամության հետ կապված խնդիրը։
«Ես խնդիրներ լուծող եմ. ես շատ արագ եմ լուծում խնդիրները, այդ թվում՝ Բիբիի հետ», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։
Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Նեթանյահուն կրկին հայտարարել է, որ Իսրայելը մտադրություն չունի իր զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։ «Ես խորապես համոզված եմ, որ մենք կմնանք հարավային Լիբանանի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հյուսիսի բնակիչներին և երկրի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար», – հայտարարել է Իսրայելի վարչապետը։