Ազատ ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն, պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Գենիկ Ասատրյանը շարունակում է կարիերան ԱՄՆ-ում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն, պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր Գենիկ Ասատրյանը շարունակում է իր մարզական կարիերան ԱՄՆ-ում։

Վերջերս հայ ըմբիշը մասնակցել է Կալիֆոռնիայի նահանգային մրցումներին, որտեղ զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը։

Ներկայումս Ասատրյանը բնակվում և մարզվում է ԱՄՆ-ում՝ շարունակելով հանդես գալ ինչպես նահանգային առաջնություններում, այնպես էլ folkstyle ոճի մրցաշարերում։

Վերջին երկու տարիների ընթացքում նա մասնակցել է Կալիֆոռնիայի նահանգային առաջնություններին՝ դառնալով արծաթե և բրոնզե մեդալակիր։

Հայ մարզիկը շարունակում է հաջող ելույթներ ունենալ ԱՄՆ-ի տարբեր մրցաշարերում՝ նպատակ ունենալով նոր բարձունքներ նվաճել միջազգային ասպարեզում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment