Օմանում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Քաղաքականություն

06.02.2026 | 20:15

Իրանական պետական ​​լրատվամիջոցները, հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակին, հաղորդում են, որ Օմանում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններն «առայժմ» ավարտվել են՝ առանց մանրամասներ հաղորդելու, գրում է France  24-ը։

Mehr-ն էլ հաղորդում է, որ Իրանի ազգային հեռուստատեսության թղթակիցը, որը գործուղվել էր Օման՝ բանակցությունները լուսաբանելու, հայտնել է, որ ուրբաթ օրվա բանակցություններն ավարտվել են, և իրանական բանակցային թիմը վերադարձել է իր բնակության վայրը։

Թղթակիցն ավելի ուշ հայտնել է, որ բանակցությունները կարող են շարունակվել առաջիկա օրերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment