Պուտինը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանին 99-ամյակի առթիվ

Բաժանորդագրվել

Էռնեստ Նուրիջանյանն անցել է մարտական փառավոր ուղի, մասնակցել պաշարված Լենինգրադի պաշտպանությանը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Էռնեստ Նուրիջանյանին ծննդյան 99-ամյակի առթիվ. վետերանին Երևանում բացիկը հանձնել են ռուսաստանյան դիվանագետները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ դեսպանատունը:

Պաշարման ծանր տարիներին Էռնեստ Քրիստափորի Նուրիջանյանը շտաբի կապավոր էր Լենինգրադի Սմոլենսկի շրջանում, ընդգրկված էր հակաօդային պաշտպանության ջոկատում, որտեղ նա հանգցնում էր ֆաշիստական զավթիչների կողմից նետված հրկիզող ռումբերը:

Հետպատերազմյան տարիներին Նուրիջանյանը ծառայել է Ուկրաինայում, Կարելիայում և Գերմանիայում։

Թոշակի անցնելուց հետո նա կնոջ և երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան։

Leave a comment