Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Մերձավոր Արևելքում լարվածություն է հրահրում։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին՝ դատապարտելով Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում։
«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ Նեթանյահուն տարածաշրջանում սրացում է հրահրում»,- ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
Կատարի վարչապետը անընդունելի է անվանել Իսրայելի կողմից հրադադարի ընթացքում ընդամենը մի քանի օրում մոտ 100 լիբանանցու սպանությունը։