Զախարովա․ Երևանի հայտարարությունները Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ չեն համապատասխանում երկրի որդեգրած քաղաքականությանը

Հայաստանի իշխանությունների հայտարարությունները Ռուսաստանի հետ կապերը պահպանելու և զարգացնելու կարևորության մասին չեն համընկնում հանրապետության ղեկավարության քայլերի հետ, որը ձգտում է անդամակցել Եվրամիությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության, ինչպես նաև Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու մտադրության մասին։ Սակայն, ցավոք, չենք տեսնում, որ խոսքերը համապատասխանեն Հայաստանի ղեկավարության գործերին ու քայլերին, որը միանշանակ հայտարարել է Եվրամիություն ձգտելու իր մտադրության մասին», – ասել է Զախարովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment