https://arm.sputniknews.ru/20260622/hajrenakan-paterazmi-meknarki-ory-erevanum-ev-marzerum-anckacvel-en-hishataki-mijvocarumner-103736453.html
Հայրենական պատերազմի մեկնարկի օրը Երևանում և մարզերում անցկացվել են հիշատակի միջոցառումներ
Հայրենական պատերազմի մեկնարկի օրը Երևանում և մարզերում անցկացվել են հիշատակի միջոցառումներ
Sputnik Արմենիա
Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրվան նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ 22.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-22T22:35+0400
2026-06-22T22:35+0400
2026-06-22T22:35+0400
հայրենական մեծ պատերազմ
հիշատակի օր
երևան
վանաձոր
կապան
ռուսաստան
«ռոսսոտրուդնիչեստվո»
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/16/103731687_0:120:1280:840_1920x0_80_0_0_447c0272b2e6052d32dd5200ea0159d3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի հիշատակի և սգո օրը պատերազմի հերոսներին նվիրված միջոցառումներ են անցկացվել Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում, հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը։ Միջոցառում Երևանում Ռուսական տանը Երևանում Ռուսական տանը Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել։ Միջոցառումը նախաձեռնել էին «Ուղղափառ կանանց միությունը» և «Ռուսաստանի ժողովրդական խորհուրդը»՝ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ։ «Ուղղափառ կանանց միության» նախագահ Աննա Գրիգորյանցը նշել է, որ այդ պատերազմը սարսափելի վշտի, մահվան և կորստի 1418 օր էր, սակայն նույնքան էլ բարձրագույն հերոսության և ինքնահարգանքի արժանի օրեր են եղել։ Նրա խոսքով` այսօր կյանքը հնարավոր է դարձել շնորհիվ վետերանների հերոսության, վետերաններ, որոնք, ցավոք, արագ հեռանում են մեզանից։ Միջոցառման ժամանակ տեսանյութ է ցուցադրվել 100-ամյակը բոլորած վետերանների մասնակցությամբ։ Ծրագրում ներառվել են պատերազմական տարիների իրական պատմությունների վրա հիմնված տեսանյութեր, ինչպես նաև Խաչվերաց վանքի երգչախմբի ելույթը։ Կայացել է նաև Հաղթանակի օրվան նվիրված «Այդ օրը մոտեցնում էինք, ինչպես կարող էինք…» հանրապետական մանկական նկարչական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Իրենց արվեստի միջոցով պատանի մասնակիցները հարգանք են արտահայտել հերոսների սխրանքի և երախտագիտության նկատմամբ։ «Հիշատակի մոմ» միջոցառում 102-րդ ռուսական ռազմաբազայում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում մոմերով ստացել էին 1418 թիվը։ Հենց այդքան օր ու գիշերէ տևել դեպի Մեծ հաղթանակը տանող խորհրդային ժողովրդի ճանապարհը։ Ռազմաբազայի զինծառայողները մոմեր էին վառել և խորհրդանշական կոմպոզիցիա կազմել, որը հիշեցնում էր հաղթանակած սերնդին բաժին հասած դժվարին փորձությունների յուրաքանչյուր օրը։ Լռության րոպեն և մոմերի լույսը հարգանքի տուրք էին միլիոնավոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն իրենց երկրի ազատության և ապագայի։«1941 թվականի հունիսի 22-ին սկսվեց դեպի Հաղթանակ տանող երկար և սարսափելի ճանապարհը։ Ճանապարհ, որը տևեց քաջության, տոկունության և հերոսության 1418 օր ու գիշեր։ Մենք՝ հայրենիքի այսօրվա պաշտպաններս, պահպանում ենք մեր նախնիների մարտական ավանդույթները, կատարելագործում բարձր վարպետությունը, ամենօրյա ծառայությամբ ապացուցում, որ արժանի ենք մեր պապերի սխրանքին», – նշել է 102-րդ ռուսական ռազմաբազայի շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Վիկտոր Բոնդարևը։ Հիշատակի միջոցառումները շարունակվել են Սուրբ Նահատակ թագուհի Ալեքսանդրայի եկեղեցում: Հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով ռազմաբազայի հրամանատարի օգնական քահանա Տիմոֆեյ Ղազարյանը կատարել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակի կարգ:Սյունիքում տեղի է ունեցել Հիշատակի և սգո օրվան նվիրված միջոցառումԿապանում կայացած հիշատակի միջոցառմանը մասնակցել են գրական ակումբի անդամները, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջադեմ խմբի ներկայացուցիչները Վլադիմիր Չերտկովի գլխավորությամբ: Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ մասնակիցները մոմեր վառեցին և ծաղիկներ դրեցին: Երևանում Ռուսական տան նախագծերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը ներկաներին պատմեց լեգենդար հերոսի կյանքի և սխրանքի մասին: Ծաղիկներ դրվեցին նաև Բաղաբուրջում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշարձանի մոտ, որտեղ Վլադիմիր Չերտկովը հավաքվածներին հիշեցրեց 1941 թվականի հունիսի 22-ի ողբերգական իրադարձությունների մասին:
երևան
վանաձոր
կապան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/16/103731687_0:0:1280:960_1920x0_80_0_0_44336abd46b78497de3144efe4b960a8.jpg.webp
հայրենական մեծ պատերազմ, հիշատակի օր, երևան, վանաձոր, կապան, ռուսաստան, «ռոսսոտրուդնիչեստվո»
հայրենական մեծ պատերազմ, հիշատակի օր, երևան, վանաձոր, կապան, ռուսաստան, «ռոսսոտրուդնիչեստվո»
Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրվան նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Կապանում։