Ժողովուրդը, որը մոռանում է իր հերոսներին, հեշտությամբ կորցնում է նաև իր արժանապատվությունը. Արեգա Հովսեփյան

«Հասարակության բարոյալքման դասական մեթոդներից մեկն ազգային հիշողության և ազգային հերոսների արժեզրկումն է»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը՝ շարունակելով։

«Քաղաքագիտության և սոցիալական հոգեբանության ոլորտներում վաղուց է հայտնի, որ ժողովուրդների դիմադրողականությունը հիմնված է ոչ միայն բանակի կամ տնտեսության, այլև հավաքական հիշողության վրա։

Երբ պետական կառույցները հեռացնում կամ ստվերում են ազգային հերոսների պատկերները, դա ընկալվում է որպես քաղաքական ուղերձ․ հասարակությանը զրկել իր օրինակներից, թուլացնել ազգային ինքնագիտակցությունը և խզել սերունդների միջև կապը։

Ժողովուրդը, որը մոռանում է իր հերոսներին, հեշտությամբ կորցնում է նաև իր արժանապատվությունը, ինքնավստահությունն ու պայքարելու կամքը։ Հենց այդ պատճառով ազգային հերոսների հիշատակը միայն պատմության հարց չէ. դա ազգային անվտանգության, պետականության և ապագայի հարց է։

Նիկոլ կեղծարարի իշխանությունը դեռևս 2018-ից է ձեռնամուխ եղել մեր հերոսների,մեր հաղթանակների նսեմացմանը: Քանի որ մի հասարակության, որը մոռանում է իր հաղթանակները, հեշտ է համոզել, որ մենք թույլ ենք և միշտ պարտվել ու պարտվելու ենք: Հեշտ է ահաբեկել պատերազմով, երբ մոռացության ես մատնում հաղթանակները:

Ես գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է»:

Leave a comment