Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան` «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:
Այս մասին հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ընկերության կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ»,– ասված է հրամանի հիմնավորման մեջ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)