«Երևանը հերթական կոլապսի շեմին է»․ Վահագն Վարագյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանը հերթական կոլապսի շեմին է։
     Քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները չեն կազմակերպել նորմալ, և այսօր քաղաքի տարբեր հատվածներում կույտերով կուտակված է աղ ու աղավազ։
     Ձյունը հալվել է, բայց մայթեզրերին մնացած աղավազը չեն մաքրում, ինչի հետևանքով քաղաքում օրեցօր ավելանում է փոշին։ Հիշեցնեմ՝ արդեն հունվարի վերջին օդի աղտոտվածությունը որոշ շրջաններում թույլատրելիից բարձր էր։
     Շուտով կսկսվեն անձրևները, և այս աղավազը կհոսի դեպի հեղեղատարները՝ խցանելով դրանք։ Արդյունքում Երևանում սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և հերթական քաղաքային քաոսը։
     Հետո էլ կասեն՝ «նախկիններն են մեղավոր», «հեղեղատարները հին են»։
     Իրականում խնդիրը պարզ է՝ պետք է հիմա մաքրել մայթեզրերին կուտակված աղն ու աղավազը, որպեսզի վաղը քաղաքը ջրի տակ չմնա»։

Leave a comment