Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 40%-ով. դեսպան

https://arm.sputniknews.ru/20260206/hajastan-ajcelvogh-chinaci-zbvosashrjikneri-tivn-atshel-e-40-vov-despan-98530247.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/19/92716919_148:0:1571:1067_1920x0_80_0_0_9ae4776e619c2924fe7c19b3a98e84d9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, չինաստան, լի սինվեյ, դեսպան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն

հայաստան, չինաստան, լի սինվեյ, դեսպան, զբոսաշրջիկ, զբոսաշրջություն

Բաժանորդագրվել

Դիվանագետը վստահ է, որ անցած տարին նշանակալի էր հայ-չինական հարաբերությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. 2025 թվականին Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 40%-ով։ Այս մասին չինական Նոր տարվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։

Նրա խոսքով՝ անցած տարին նշանակալի էր երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, դրանք հասել են ռազմավարական մակարդակի։

«Դա նոր դարաշրջան է բացել հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ և ամուր հիմք է դրել հետագա համապարփակ համագործակցության համար»,-ասել է դեսպանը։

Չինացի դիվանագետի փոխանցմամբ՝ ներկայումս հաջողությամբ իրականացվում են մի շարք խոշոր նախագծեր, որոնց թվում են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, արևային էլեկտրակայանների ստեղծումը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցումը և այլն։

Հատուկ նշանակություն ունի երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացումը. Ուրումչի-Երևան երթուղով չվերթերի հաճախականությունն ավելացել է՝ հասնելով շաբաթական երեք անգամի, ինչը նպաստում է զբոսաշրջային և գործարար կապերի աճին։ Կայուն կերպով աճում է նաև Հայաստանի քաղաքացիների հետաքրքրությունը չինարեն սովորելու նկատմամբ։

Լի Սինվեյը խոստովանել է, որ անցած տարին իր համար նշանակալի է եղեն նաև մասնագիտական առումով. Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ նա դեսպան է նշանակվել։

Leave a comment