Վլադիմիր Վարդանայնը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճա

Սահմանադրական դատարանի երկու դատավոր չեն մասնակցի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ դիմումների քննությանը։ Iravaban.net-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանից։

Հունիսի 21-ին կայացված որոշումների համաձայն,  ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Ինչպես արդեն հայտնել ենք,  Սահմանադրական դատարանը որոշել է ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումները միավորել և քննել մեկ նիստում, որը կկայանա հունիսի 26-ին։

Leave a comment