Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բյուրգենշտոկում Իրան-ԱՄՆ բանակցությունները դրական էին և տվեցին կառուցողական արդյունքներ՝ հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
«Քննարկումներն անցել են դրական և կառուցողական մթնոլորտում ու տվել են հուսադրող արդյունքներ, այդ թվում՝ 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի ձեռքբերման ճանապարհային քարտեզի համաձայնեցում, քաղաքական վերահսկողություն իրականացնելու համար բարձր մակարդակի հանձնաժողովի ստեղծում և հետագա տեխնիկական բանակցությունների մեկնարկ»,- X-ում գրել է նա։