Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Շվեյցարիայում սկսվում են ԱՄՆ-ի և Իրանի փորձագիտական խմբերի միջև բանակցությունները։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բանակցությունները կկենտրոնանան երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման մեխանիզմների, ինչպես նաև համապատասխան տեխնիկական աշխատանքային խմբերի ստեղծման վրա։
Իրանական փորձագիտական խումբը գլխավորում է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Բացի այդ, Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր հարցերի շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ Բյուրգենշտոկ հանգստավայրում։