ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է. «Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և տասնմեկ տուժած»։
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ «Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած:
Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: