Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան 2025 թվականին. զեկույցն ամփոփում է ԲԴԽ-ի կողմից քննված 18 վարույթների, որոշումների ուսումնասիրության արդյունքները

📘 ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑ
⚖️ Դատավորների կարգապահական պատասխանատվության օրենսդրական կարգավորումների զարգացումը, հիմնախնդիրներն ու պրակտիկ կիրառումը տարիներ շարունակ գտնվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ուշադրության տիրույթում։ Եվ հաշվի առնելով դատավորների կարգապահական պատասխանատվության վարույթների նկատմամբ հանրային վերահսկողության կարևորությունը՝ Կազմակերպության կողմից իրականացվում է դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացների մշտադիտարկում և կայացված որոշումների ուսումնասիրություն։

Սույն հետազոտությունն ամփոփում է 2025 թ.-ի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննված 18 վարույթների, որոնցից 4-ը՝ վերանայման ընթացակարգով, մշտադիտարկման ու կայացված որոշումների ուսումնասիրության արդյունքները։

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նպաստել դատական համակարգի անկախությանը և արդարադատության հասանելիութանը» ծրագրի շրջանակներում։

Զեկույցի հեղինակներն են Հասմիկ Հարությունյանը և Դիանա Հարությունյանը։ Այն խմբագրել է Արաքս Մելքոնյանը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment