Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և ինը տուժած։
Դիտումների քանակ279