Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին։
2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո, առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվեց նախորդ տարվա նույն օրվա մակարդակին՝ 1900,72մ։
Տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ:
Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: