Ադրբեջանում էթնիկ հային սպանելն ու անդամահատելը խրախուսելի արարք է․ Տաթևիկ Հայրապետյան

https://arm.sputniknews.ru/20260621/adrbejanum-etnik-hajin-spaneln-u-andamahately-khrakhuseli-ararq-e-tatevik-hajrapetjan-103697095.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_2d5e51de1208a1330ed68f474dd8122f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տաթևիկ հայրապետյան, խոշտանգում, հայ-ադրբեջանական, հայ, ադրբեջան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)

տաթևիկ հայրապետյան, խոշտանգում, հայ-ադրբեջանական, հայ, ադրբեջան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)

Բաժանորդագրվել

Ադրբեջանցի զինծառայողի հանցանքը դա զուտ անհատի հանցանք չէ, դա պետության կողմից էթնիկ հայի հանդեպ խրախուսվող և պարգևատրման արժանի հանցանք է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Չի կարելի թույլ տալ միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետքաշում, քանի որ դա նշանակում է՝ պետությունը հրաժարվում է իր քաղաքացու հանդեպ դաժանություն կիրառած մեկ այլ պետությանը պատասխանատվության ենթարկելուց։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Նա հիշեցնում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան կացնահարումը Ռամիլ Սաֆարովի կողմից, ապա Ապրիլյան, հետո 44-օրյա պատերազմների օրերին և 2022թ․ Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված վայրագությունները, հայ զինծառայողների, այդ թվում՝ կին, անդամահատումները, լուսանկարահանումն ու տարածումը։

«Սա զուտ դաժան արարք չէ ադրբեջանցի զինծառայողների կողմից, սա ադրբեջանական ղեկավարության կողմից խրախուսվող ու պարգևատրման արժանի արարք է։ Ադրբեջանցի զինծառայողը, ով նման անմարդկային քայլի է դիմում, վստահ է, որ արժանանալու է խրախուսանքի դրա համար։ Դա կոչվում է պետական մակարդակով ատելության և սպանության կոչի քարոզ՝ կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի դեմ»,- գրում է Հայրապետյանը։

Այս իրավիճակում միջազգային դատարաններից հայցերի հետքաշումը, ըստ նրա, ուղիղ խրախուսում է ՀՀ քաղաքացու և էթնիկ հայի հանդեպ անպատժելիորեն ամենադաժան հանցանքի իրագործումը։

«Ադրբեջանցի զինծառայողի հանցանքը դա զուտ անհատի հանցանք չէ, դա պետության կողմից էթնիկ հայի հանդեպ խրախուսվող և պարգևատրման արժանի հանցանք է։ Դրա համար պետությունը պետք է պատասխանատվության ենթարկի մյուս պետությանը և նրա ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ապագայում նման հանցանքները կանխելու համար»,- շեշտում է ադրբեջանագետը։

Վստահ է, որ իրական խաղաղասերներն ու խաղաղության ձգտողները, այս ամենը անտեսելու փոխարեն, Ալիևի ցեղասպան քայլերը կոծկելու փոխարեն պայքարում են այդ հանցագործներին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու համար, որպեսզի երբեք որևէ պետության կամ ղեկավարի մտքով չանցնի, որ հայի հետ այդպես վարվելը «նորմալ» է ու «թույլատրելի»։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016թ–ի ապրիլյան պատերազմից 10 տարի անց հրապարակել է 4-օրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված և խոշտանգված հայ զինծառայող Հայկ Թորոյանի գործով վճիռը։

Իրավական կարևոր արձանագրումներից բացի ՄԻԵԴ–ը 60 000 դոլարի չափով բարոյական վնասի հատուցում է նախատեսել և փաստաբանական ծախսերի ամբողջ ծավալով հատուցում։ Հայ իրավաբանների համակարգված խմբային աշխատանքի շնորհիվ ՄԻԵԴ –ում այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող և պատերազմական հանցագործություններ բացահայտող 23 դեպքերով ներկայացված գանգատներ կան։

Leave a comment