ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականը H խմբում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Սաուդյան Արաբիայի հավաքականի դարպասը` տանելով առաջին հաղթանակը (տեսանյութ):

Եվրոպայի գործող չեմպիոնի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հարձակվող Միկել Օյարսաբալը, մեկ գոլ էլ խփեց «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։

Ընդմիջումից հետո Սաուդյան Արաբիայի հավաքականի և «Ալ Հիլյալի» պաշտպան Հասան Ալ Տամբակտին գրավեց սեփական դարպասը։

ԱԱ-2026, երկրորդ տուր

H խումբ

Իսպանիա – Սաուդյան Արաբիա՝ 4:0

Լամին Յամալ, 10, Միկել Օյարսաբալ, 21, 24, Հասան Ալ Տամբակտի, 49 (ինքնագոլ)

Leave a comment